Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Սերը ծնվում է մենությունից

Սերը ծնվում է մենությունից

Սիրո բանական գիտակցված բացատրությունը տանում է սիրո բացակայության: Անգիտակից սերն է միայն մաքուր ու կուսական: Սիրել անգիտակից, միայն դրանից հետո գիտակցել սերը, այլ ոչ սիրել գիտակցված: Միայն անգիտակից սիրելու դեպքում են պահպանվում սերը եզերող նուրբ թաղանթները, որոնք էլ տալիս են սիրո ողջ բույրն ու գեղեցկությունը: Սիրո բանական գիտակցված բացատրությունը պատռում է դրանք, ու սերն այլևս չի սնվում իր թաղանթներից, սկսում է թոշնել:

 

Անգիտակից սիրո հողը պարարտ է: Բերքն այդ հողում սպասել չի տալիս: Անգիտակից սիրո հողի վրա աճում են հարգանք ու հավատարմություն, իսկ բանական գիտակցված սիրո հողի վրա նրանց փոխարեն մոլախոտի պես աճում է կապվածություն: Կապվածություն, այլ ոչ հավատարմություն: Կապվածության դեպքում մարդը սկսում է իր շահերի համար օգտագործել նրան, ում հանդեպ ունեցած կապվածության զգացումը սեր է անվանում: Սակայն անգիտակից սիրո դեպքում մարդը երբեք չի օգտագործում սիրելիին: Անգիտակից սիրո դեպքում կա միայն հարգանք ու հավատարմություն: Կապվածությունն այստեղ տեղ չունի, սա նրա հողը չէ, այստեղ մոլախոտ չի աճում:

 

Սերը ծնվում է մենությունից: Մենության մեջ սեփական «ես»-ի ճանաչումից է ծնվում սերը: Մենության մեջ սեփական «ես»-ը սիրելուց է սերը ծնվում: Սիրել սեփական «ես»-ը, բայց չլինել եսասեր: Սիրել նրան` ընդունելով բոլոր թերությունները: Սիրել նրան, բայց երբեք չհապարտանալ նրանով: Սիրել սեփական «ես»-ի բոլոր գույներն ու երանգները. սա է հիմքը հետագա սիրո: Սիրել ու մնալ հավատարիմ սեփական «ես»-ին, հարգել սեփական «ես»-ը, բայց երբեք այն չպաշտել:

 

Սիրել սեփական «ես»-ը` ճանաչելով ու ընդունելով նրա բոլոր թերությունները, սա է միակ բանալին մեկ ուրիշին սիրելու, մեկ ուրիշի «ես»-ը տեսնելու ու ձուլվելու նրա էությանը: Ձուլվելու նրան` տեսնելով նրա թերությունները, սիրելու նրան` տեսնելով նրա «ես»-ը: Բայց երբեք չփորձել ձուլել «ես»-երը: 

 

Սերը ծնվում է մենությունից:

Սկզբնաղբյուր. slaq.am
Լուսանկարը. http://www.flickr.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ